Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններին ընդառաջ![]() 24 սեպտեմբերի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան,Իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, որոնց բավարարումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրությունները 1991 թվականից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար: Այս ուղղությամբ, իհարկե, օգտակար կլինեն ոչ միայն Ձեր ձևավորած կառավարությանն ուղղված հեռուստատեսային ողջունելի, բայց խիստ ընտրովի և ուշացած կշտամբանքները, այլև խորհրդարանական վերջին ընտրություններում Ձեր անունից արված ու Ձեր ղեկավարած կուսակցության և/կամ իշխող մյուս կուսակցությունների կատարած` վարչական ռեսուրսի ու սպառնալիքի, համատարած ընտրակաշառքի, ընտրացուցակների ու բազմակի քվեարկությանը վերաբերող, ինչպես նաև բացարձակապես հակասահմանադրական մնացյալ զանցանքների մասին Ձեր համալիր, անկեղծ ու ինքնաքննադատական գնահատականը: Ուրեմն այսպես. «Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիև առաջարկում ենք հետևյալ հիմնաքայլերը. 1. Ձեր և պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից: 2. Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջև բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը: 3. Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միևնույն պայմաններով օգտագործման ապահովումը: 4. Ձեր կամ որևէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից: 5. Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչև դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության և հանրային բոլոր մնացյալ ոլորտներում: 6. Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում: 7. Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով: 8. Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների և Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը: 9. Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որևէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձևով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը: 10. Մրցակցության, այդ թվում և ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը: 11. Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի և այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների և պաստառների առումով: 12. Ձեր կամ որևէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձևից, բովանդակությունից ու անվանումից: 13. Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական և ընտրական գործընթացներում: 14. Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը: 15. Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |