ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ15 մարտի 2005 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան Աուգուստին Չիսարը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Սլովակիային մի քանի ամիս առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հարաբերությունները հաջողվածներից են Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Հայաստանի ունեցած կապերի շարքում: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանում իր դիվանագիտական գործունեության ընթացքում կանի ամեն ինչ երկու երկրների հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ` հատկապես տնտեսության բնագավառում: Նրա խոսքերով` Սլովակիան շարունակելու է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |