«Էմմի»-ի մրցանակին է արժանացել Բարաք Օբամայի նախընտրած սերիալը![]() 24 սեպտեմբերի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսի Nokia կինոթատրոնում տեղի ունեցավ Ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակների հանձնամն 64-րդ արարողությունը: Ինչպես հայտնում է lifenews.ru-ն, արարողության գլխավոր դափնեկիրը «Զարմանալի մրցավազք» (Amazing Race) հեռուստանախագիծն էր, որը կրկին հաղթեց «Ամերիկյան հեռուստատեսության լավագույն մրցութային ռեալիթի-շոու» անվանակարգում: Հաղորդման հեղինակներ Էլիս Դողանյերիի ու Բերտրամ վան Մունսթերի համար սա արդեն 9-րդ հաղթանակն է՝ 2003թ. ի վեր հաղորդումն արժանանում է մրցանակի այս անվանակարգում, բացառություն էր միայն 2010 թվականը, երբ հաղթեց «Շեֆ-խոհարար» շոուն: «Ամերիկյան ընտանիք» սերիալի հեղինակ Սթիվ Լեվիտանը պագևի արժանացավ «Կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Լավագույն ֆիլմ ճանաչվեց Game Change-ը, որը Ջոն Մաքքեյնի 2008թ. նախընտրական արշավի մասին է, իսկ լավագույն դրամատիկ սերիալ ճանաչվեց «Օտարը յուրայինների մեջ» (Homeland), որն, ըստ ԶԼՄ-ների, դիտում է նաև Բարաք Օբաման: ԱՄՆ-ում «Էմմին» համարվում է հեռուստատեսային «Օսկար»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |