ՀԱԳ(Գ)Մ գործնական աջակցություն կցուցաբերի սիրիահայերին24 սեպտեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը խորապես մտահոգված է Սիրիայում մեր հայրենակիցների ճակատագրով , ովքեր իրեց եռանդն ու միջոցները ներդրել են, իրեց իսկ խոսքով ասած, իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճմանը ՝ դառնալով Սիրիայի արժանավոր քաղաքացիներ։ Քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով այսօր նրանք հայտնվել են դժվարին կացության մեջ և բնականաբար հայացքը ուղղել են մայր Հայրենիքին։ Ահավասիկ՝ մեր ժողովուրդը և հատկապես գործարարներս չենք կարող անհաղորդ մնալ նրանց հոգսերին ու խնդիրներին, ինչի առնչությամբ Միությունը կոչով դիմել էր հայ գործարարներին իրենց վերաբերմունքն արտահայտելու։ Եվ մեր Միության անդամները, հայ գործարարի բարոյական կերպարին յուրահատուկ պատվախնդրությամբ, պատրաստակամություն են հայտնել եղբայրական ձեռք մեկնելու սիրիահայերին, ովքեր Սփյուռքում միշտ էլ զորավիգ են եղել Հայաստանում իրականացվող հայրենաշեն ծրագրերին։ Բնականաբար՝ Հայաստան եկող հատկապես գործարարների համար առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, որի նախագահության նիստը սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ընդունեց գործնական որոշում։ Միության անդամները միակարծիք պատրաստակամություն հայտնեցին աջակցել մեր հայրենակիցներին ամենատարբեր ոլորտներում՝ .Տրամադրել աշխատատեղ կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար . Խորհրդատվությամբ, Միության կապերն ու մյուս լծակները օգտագործելով՝ աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու ,նրանցգործող բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում .Աջակցել Միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանի գործարար և բարոյահոգեբանական մթնոլորտին .Կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման ուսուցման դասընթացներ սկսնակ գործարարների համար .Գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, փոփոխություններին՝ նոր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու համար .Անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում։ Միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները և առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ՝ աշխատանքային խումբը համագործակցելու է Հայաստանի սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների և խնդրին առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ, ասվում է ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանի հայտարարության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |