Գլխավոր գանձապետը համաձայն չէ ընդդիմության հետ, որ երկրի պետական պարտքը հասել է սպառնալի չափերի![]() 24 սեպտեմբերի 2012 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2011-ին կազմել է 4.129 մլրդ դոլար, հաղորդել է Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների կողմից 2011-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս: Նրա խոսքով, այդ գումարից արտաքին պարտքը կազմում է 3.868 մլրդ դոլար: Միաժամանակ, Ջանջուղազյանը դժվարացել է պատասխանել պատգամավորների հարցին, թե որքան է պլանավորված հաջորդ տարվա բյուջեով պետական պարտքի սպասարկման համար: Նա նաև չի համաձայնվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բարգատյանի հետ, որ ՀԲ մեթոդոլոգիայի համաձայն, Հայաստանի պետական պարտքը հասել է սպառնալի չափերի, մասնավորապես, եթե համեմատել պարտք-արտահանում հարաբերակցությունը: Նա նշել է, որ Հայաստանի պետական պարտքը ցանկացած մեթոդաբանությամբ չի հասել վտագավոր սահմանի, հատկապես եթե ելնենք պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |