Աթենքում դեպի ԱՄՆ դեսպանատուն երթով գնալու մահմեդականների փորձն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով![]() 24 սեպտեմբերի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հունական ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ, որոնք Աթենքում բողոքում էին սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Մոտ 600 մահմեդականներ փորձել են երթ կազմակերպել դեպի ԱՄՆ դեսպանատուն: Ոստիկանությունը շրջափակել է կենտրոնական փողոցները և փակել է ցուցարարների ճանապարհը: Ցուցարարները շշեր և այլ առարկաներ են նետել հատուկ նշանակության ուժերի վրա, իսկ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Անկարգությունների արդյունքում վնաս է հասցվել ավտոմեքենաներին և խանութների ցուցափեղկերին: Հարյուր հազարավոր մահմեդականներ Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից ու Ասիայից, որոնք ապօրինի ներգաղթել են Հունաստան, շարունակում են մնալ երկրում, չունենալով ոչ աշխատանք, ոչ փաստաթուղթ: Աթենքի որոշ շրջաններ վերածվել են գետտոյի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |