Մեկնարկել են կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի մշակման աշխատանքները

Մեկնարկել  են կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի մշակման աշխատանքները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը: Այսօր քաղաքապետարանոևմ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակԱրտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումների կառուցումը:

Խորհրդակցության ընթացքում հայտնի է դարձել նաև, որ քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն «Մեկ պատուհան» համակարգի ծառայությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---