Արման Խաչատրյանի փաստաբանի միջնորդությամբ «Հարսանաքարի» գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց![]() 24 սեպտեմբերի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր , դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀԿ կուսակցության անդամ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննության երկրորդ նիստը: Նախորդ անգամ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալներից մեկը՝ Արման Խաչատրյանը , չուներ իրավապաշտպան: Այսօրվա նիստում դատարանը ներկայացրեց նրա փաստաբանին: Արման Խաչատրյանի շահերը կներկայացնի փաստաբան Ավագ Լալայանը: Ավագ Լալայանը դատարանից պահանջեց իրեն 7 աշխատանքային օր տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանաօլու համար: Պաշտպանի միջնորդությամբ նիստը հետաձվեց մինչև հոկտեմբերի 3-ը: Նախքան դատական նիստի հետաձգումը, մեղադրող կողմի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարանից պահանջեց լրագրողների համար պատշաճ պայմաններ ապահովել, որպեսզի նրանք կարողանան իչնչպես հարկն է լուսաբանել նիստերը: Վահե Գրիգորյանն ասաց, որ նիստերի դահլիճի առաջին շարքում նստած են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր լրագրողներին թույլ չեն տվել զբաղեցնել առաջին շարքը: Դատավոր Դավիթ Հարությունյանը խոստացավ ի գիտություն ընդունել փաստաբանի դիտարկումը: Նշենք, որ դատական նիստին ներկա չէին գործով մյուս տուժողները և Վահե Ավետյանի իրավահաջորդը՝ Գառնիկ Ավետյանը: Դատի ընթացքում ու մինչև հիմա դատարանի առջև է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա դատարան էր եկել ցուցապաստառով, որի վրա գրված էր «Նեմեց մարդասպան»: Նշենք նաև, որ դատական նիստին ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ այդ թվում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |