ԱԺ Էթիկայի հանձնաժողովը քննելու է Սամվել Ալեքսանյանի «պահվածքը»

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը քննելու է Սամվել Ալեքսանյանի «պահվածքը»

PanARMENIAN.Net - ԱԺ էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է վարույթ ընդունել ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի դիմումը՝ Սամվել Ալեքսանյանի և նրա միջև տեղի տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երբ բոլոր նյութերն ուսումնասիրվեն, հանձնաժողովը կհրավիրի հաջորդ նիստը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ծեծել էին ռազմական բժիշկներին: Գասպարրի ձեռքին եղել էև պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին մոտեցել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և փորձել էր խլել պաստառը, իսկ նրա ուղեկցողներից մեկը, հրելով գետնին էր տապալել ակտիվիստին: Պարզվել է, որ հրողը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի թիկնապահն է: ՀԱԿ ակտիվսիտը այս դեպքի առնչությամբ դիմել է Էթիկայի հանձնաժողով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---