2 հազար բանվորներ ծեծկռտուք են սարքել չինական գործարանում՝ iPhone-ի արտադրությունը կանգնեցվել է

2 հազար բանվորներ ծեծկռտուք են սարքել չինական գործարանում՝ iPhone-ի արտադրությունը կանգնեցվել է

PanARMENIAN.Net - Չինաստանում iPhone-ի հավաքման գործարանում մոտ 2 հազար բանվորներ կռվի են բնվել, որի արդյունքում ձեռնարկությունը մի քանի օրով դադարեցրել է արտադրությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ծեծկռտուքը սկսվել է դեռևս կիրակի երեկոյան, Foxconn գործարանի հանրակացարաններից մեկում: Նրանց հաջողվել է հանդարտեցնել միայն երկուշաբթի առավոտյան՝ 5 հազար ոստիկանների միջամտությունից հետո: Հիվանդանոցում են հայտնվել 10-40 մարդ, զոհվածների մասին տեղեկություններ չկան:

Պատճառները պարզվում են: Բախման իրական պատճառները պարզելու համար գործարանի ղեկավարները կասեցրել են արտադրությունը առնվազն մինչ երեքշաբթի:

Գործարանում աշխատում է 79 հազար մարդ: Բացի Apple սմարթֆոններից, այստեղ արտադրում են նաև այլ ընկերությունների էլեկտրոնային սարքեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---