ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ-ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Գործընկերության անհատական ծրագրի (PARP) ներկայացման փաստաթուղթը կներկայացվի ապրիլի վերջին-մայիսի սկզբին: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով` ապրիլին Երեւանում Ջորջ Մարշալի Կենտրոնի աջակցությամբ կանցկացվի Գործընկերության անհատական ծրագրի մշակմանը նվիրված սեմինար: Նա նաեւ նշել է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պլանավորման եւ վերլուծության Գործընթացի շրջանակներում Հայաստանում գտնվող գնահատման փաստաթղթի նախապատրաստման խմբի հետ քննարկվում են PARP-ի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---