ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ15 մարտի 2005 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (ՄՀՄԻ) նոր տնօրենի պաշտոնում առաջարկվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկ, պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանի թեկնածությունը (ներկայումս նա ՄՀՄԻ փոխտնօրենն է), տեղեկացնում է Դուբնա քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը: Նոր տնօրենի ընտրությունները կկայանան Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի անդամ-պետությունների կառավարությունների Լիազոր ներկայացուցիչների կոմիտեի (ԼՆԿ) նստաշրջանի ընթացքում, որը կկայանա Դուբնա քաղաքում մարտի 17-18-ին: Այսօր Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտին անդամակցում են աշխարհի 18 պետություն: Լիազոր ներկայացուցիչների կոմիտեի քննարկմանն են ներկայացվել 2004 թվականին ՄՀՄԻ գործունեությանը եւ 2005 թվականին Միավորված ինստիտուտի ծրագրերին, Գիտական խորհրդի հանձնարարականների եւ ԼՆԿ որոշումների կատարմանը եւ ՄՀՄԻ ֆինանսական ու նորարարական գործունեությանն առնչվող հարցեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |