Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռ չգիտի, կմեկնի մեր հավաքականը Բաքու 2016թ. Օլիմպիադայի, թե ոչ![]() 24 սեպտեմբերի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռ չգիտի, կմեկնի մեր հավաքականը Բաքու 2016թ.՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի, թե ոչ, քանի որ առջևում դեռ 4 տարի կա, PanARMENIAN.Net ին են հայտարարել ֆեդերացիայում: Իր հերթին հայկական թիմի անդամները հայտարարեցին, որ այսօրվա պայմաններում իրենք չեն կարող մասնակցել այդ մրցաշարին, սակայն եթե 4 տարում ինչ-րո բան փոխվի, նրանց ելույթը չի բացառվում: Ավելի վաղ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը extratime.az –ին հայտարարել էր, թե վստահ է, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Բաքվի Օլիմպիադային: «Ուշադիր հետևում եմ տարբեր հարցազրույցներին, որոնք հաջորդեցին Ստամբուլի օլիմպիադային: Որոշ հարցազրույցներում ափսոսանք է հայտնվում, որ 2016 հայ շախմատիստները չեն մասնակցի Բաքվի 2016թ. Օլիմպիադային, կարծես դա արդեն կատարված փաստ է: Առաջին հերթին, ուզում եմ նշել որ դա դեռ փաստ չի: Մինչ այդ երկու երկրների հարաբերությունները կարող են փոխվել»,-Մամեդովին է մեջբերում chess-news.ru: Նա հավելել է նաև, որ չի հասկանում, թե այդ մարդիկ ինչու են ափսոսում, որ Հայաստանի հավաքականը չի ժամանի Բաքու, սակայն, «նույնպիսի զգայունություն չեն ցուցաբերում Ադրբեջանի հավաքականի հանդեպ, որը, հնարավոր է, չի մասնակցի Հայաստանում անցնող մրցումներին»: «Միայն այն պատճառո՞վ, որ Հայաստանն օլիմպիական չեմպիոն դարձավ: Մինչ այդ Ադրբեջանը ևս կարող է հաղթել Օլիմպիադայում կամ այլ բարձր մակարդակի թիմային մրցումներում: Իմ կողմից վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Բաքվի Օլիմպիադային»,-ասել է Մամեդովը: Նշենք, որ Ադրբեջանի հավաքականը երբեք չի դարձել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, որն անց է կացվում 1927 թվականից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |