«ՀԿԵ» պատվիրակությունը մասնակցել է «Ռուսական երկաթուղիների» Երիտասարդների հավաքին![]() 24 սեպտեմբերի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ից 23-ը 2012թ. Մոսկվայում կայացավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VI ամենամյա հավաքը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ Ռուսական երկաթուղիների տարածքային տարբեր ստորաբաժանումներից, պատվիրակներ ԵՄ ու ԱՊՀ երկաթուղային վարչություններից ու երկաթուղային տեխնիկա արտադրող ընկերություններից: Ընդհանուր առմամբ՝ հավաքը մեկտեղեց ավելի քան 400 երիտասարդ մասնագետներ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունն ընդգրկված էր միջազգային խմբում: Խմբի աշխատանքի շրջանակներում Ընկերության պատվիրակները ներկայացրին զեկույց Հարավկովկասյան երկաթուղու գործունեության արդյունքների վերաբերյալ, մասնակցեցին միջմշակութային հաղորդակցություններին նվիրված սեմինար քննարկմանը և մինչ 2050 թ. գլոբալ տրանսպորտային համակարգերի ռազմավարական զարգացման հարցերին նվիրված կլոր սեղանին: Քննարկումներից հետո որպես ԱՊՀ երկրներից հիմնական զեկուցեղ ընտրվեց ՀԿԵ պատվիրակը, ով այնուհետև ելույթ ունեցավ ամփոփիչ զեկույցով ԵՄ և Ռուսաստանը ներկայացնող զեկուցողների հետ միասին: Հավաքի փակման արարողության ընթացքում միջազգային խմբի մասնակիցները հանդիպեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների ամենամյա հավաքն Ընկերուրթունը կազմակերպում է սկսած 2007 թ. «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդները»» նպատակային ծրագրի շրջանակներում»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |