Ազնավուրի հրապարակում կտեղադրվի ևս մեկ արձան![]() ![]() PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի ևս մեկ արձան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով` հայ մեծերի արձաններ են տեղադրվելու նաև Մաշտոցի պողոտայում, Աբովյան պուրակում և այլ բանուկ վայրերում: «Մինչև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները` հոկտեմբերի 14-ը, նախատեսվում է տեղադրել 9-12 արձան, սակայն մենք չենք պատրաստվում հրապարակել, թե ում արձաններն են լինելու դրանք: Այս նախագիծը քաղաքապետարանի անակնկալն է երևանցիներին, և արձանների տեղադրման օրվա ու վայրի մասին նախօրոք չի հայտարարվելու»,- նշեց նա: Սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, նստարաններին տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |