ԵԽ դիտորդները նշում են ՀՀ կուսակցությունների պասիվությունը ՏԻՄ ընտրություններում![]() 24 սեպտեմբերի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը: «Միջազգային չափանիշներին համապատասխան այս ընտրությունների իրականացման կապակցությամբ մենք արտահայտում ենք մեր զուսպ գոհունակությունը` պայմանավորված տեղական կառավարման մակարդակում քաղաքական կուսակցությունների ներգրավվածության բացակայությամբ»-, հայտարարել է Եվրոպայի խորհրդի դիտորդականառաքելության ղեկավար Հենրի Ֆերալը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Ֆրանսիա): 2012 թվականի սեպտեմբերի 9-ին և 23-ին* տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը գոհունակությամբ արձանագրել է ընտրական գործընթացների լրջության, խաղաղ ընթացքի և բավարար մասնակցության փաստը: Ակնհայտ կեղծումներ դիտորդների կողմից չեն գրանցվել` չնայած բազմաթիվ շահագրգիռ կողմերի կողմից քվեների հնարավոր առք ու վաճառքի մասին ահազանգերին: Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցավով արձանագրել է քաղաքական կուսակցությունների թույլ մասնակցության փաստը: Ընդունելով, որ այս իրավիճակը բազմաթիվպատճառներ կարող է ունենալ, ինչպես օրինակ` ֆինանսական միջոցների, թեկնածուների և աշխատակազմի բացակայությունը, պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարծում է,որ քաղաքական կուսակցություններն անհրաժեշտ կարևորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու ժողովրդավարությանը: Ընդ որում, ողջունելով քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ուղեկցել են ընտրական գործընթացները, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է անում ողջ քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ: Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը միակ միջազգային դիտորդն է եղել ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Առաքելությունն իրականացվել էսեպտեմբերի 6-ից 10-ը և 19-ից 25-ը: Կոնգրեսի պատվիրակությունը` բաղկացած 14 անդամներից, որոնց միացել են նաև Եվրամիության տարածաշրջանային կոմիտեի 4ներկայացուցիչները, հանդիպումներ է ունեցել խորհրդարանի անդամների, կառավարության, քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի և միջազգայինհամայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: * 2012 թ. սեպտեմբերի 9-ին Կոնգրեսի պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերում, իսկ սեպտեմբերի23-ին՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |