ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՅԱԶԱՆՈՎԸ15 մարտի 2005 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան կժամանի «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր ՌԵյազանովը` գազի ոլորտում մի շարք հայ-ռուսաստանյան նախագծերի քննարկման համար: Այցի շրջանակներում մարտի 16-ին կկայանա Ռյազանովի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը «Գազպրոմի» հնարավոր մասնակցությանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության մրցույթի հաղթող է ճանաչվել «ԱրմՌուսգազպրոմ» ընկերությունը, որի բաժնետերերն են ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ եւ Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, որին պատկանում է արժեթղթերի 45%, ինչպես նաեւ «Իտեռան»` 10%:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |