Բարեկարգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը![]() 24 սեպտեմբերի 2012 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը բացեց Ստեփանակերտի տուն-ինտերնատի հիմնանորոգված և կահավորված երկրորդ մասնաշենքը: Ինչպես հայտնում է ՀԵՀ լրատվական ծառայությունը, բացմանը ներկա են էին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և այլք : Հիմնանորոգվել եւ կահավորվել են երկրորդ մասնաշենքի 17 սենյակներ: Կից կառուցվել են կաթսայատուն, խոհանոց, ավտոտնակ: Վերահատակագծման արդյունքում ինտերնատն այսօր ունի նաեւ հարմարավետ ճաշարան: Բակի կանաչ հատվածում կառուցվել է շվաքարան, լայնացվել են ճեմուղիները, իսկ տարածքը լուսավորվել է եւ ցանկապատվել: Նոր տեղադրված ոռոգման համակարգն էլ կապահովի տարածքի մշտական խնամքը : Առաջին մասնաշենքի եւ դահլիճի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել գարնանը: Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 մարդ, շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |