Բնապահպանության նախարարը հանձնարարել է «Խոսրովի անտառ» արգելոցում իրականացված որսի առնչությամբ նյութեր նախապատրաստել

Բնապահպանության նախարարը հանձնարարել է «Խոսրովի անտառ» արգելոցում իրականացված որսի առնչությամբ նյութեր նախապատրաստել

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Բնապահպանությանբ նախարարությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները այցելել են արգելոց և այնտեղ հայտաբերել են Կարմիր գրքում գրանցված կենդանիների մնացորդներ: Նրանք տեսանկարահանել են տեղի ունեցածն ու այսօր լրատվամիջողցների օգնությամբ տարածել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---