Անգլիայի թագուհին գնել է Էնդի Ուորհոլի հեղինակած իր դիմանկարները

Անգլիայի թագուհին գնել է Էնդի Ուորհոլի հեղինակած իր դիմանկարները

PanARMENIAN.Net - Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը անսպասելիորեն ուշադրության է արժանացրել հիփսթերական արվեստի ոլորտը` ձեռք բերելով Էնդի Ուորհոլի կատարմամբ իր դիմանկարների շարքը:

Փոփ արտի արքայի կաղապարային տպագրության 4 աշխատանքները Արքայական հավաքածուի կողմից գնվել են` նշանավորելու թագուհու կառավարման Ադամանդե հոբելյանը: Այս տարի` ավելի ուշ, փոփ արտի այդ նմուշներն առաջին անգամ կցուցադրվեն Վինձոր ամրոցում կայանալիք ցուցահանդեսում:

Ուորհոլը, որն այդ դիմանկարները ստեղծել է 1985 թվականին, մի անգամ ասել է. «Ես ուզում եմ լինել այնքան հայտնի, որքան Անգլիայի թագուհին է», հաղորդում է The Telegraph-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---