Բյուրականում բացվեց Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովը![]() 24 սեպտեմբերի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով: «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը նվիրված է ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մոտ 50 գիտնականներ` աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները և տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները և աստղագիտական գործիքները, աստղագիտական երևույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Մատենադարանի աստղագիտական բնույթի ձեռագրերը, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և տոմարագիտական ժառանգությունը, միջնադարի հայ աստղագիտական քարտեզները և այլն: Գիտաժողովն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և կտևի 3 օր` մինչև սեպտեմբերի 26-ը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |