Պան Գի Մունն ու Մահմուդ Ահմադինեժադը քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակն ու իրանական միջուկային ծրագիրը![]() 24 սեպտեմբերի 2012 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հակամարտության հումանիտար հետևանքները և հակամարտության կարգավորումը, ինչպես նաև իրանական միջուկային ծրագիրը դարձել են կիրակի օրը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի բանակցությունների առանցքային թեմաները: «Գլխավոր քարտուղարը ուշադրություն է դարձրել տարածաշրջանի համար այն ծանր հետևանքներին, որոնց կարող է հանգեցնել Սիրիայում իրավիճակի վատացումը` մատնանշելով նաև դրա սարսափելի հումանիտար հետևանքները»,-նշվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում: Պան Գի Մունը նաև կոչ է արել Իրանին «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համոզի միջազգային հանրությանը իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ նշանակությունը»: Գլխավոր քարտուղարը մատնանշել է տարածաշրջանի երկրների կողմից «ատելությունը բորբոքող հայտարարությունների», ինչպես նաև մեկը մյուսի նկատմամբ սպառնալիքների անթույլատրելիությունը, նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |