Բելգիայում տեղի է ունեցել «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն24 սեպտեմբերի 2012 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, միջոցառման առաջին մասը` գիտաժողովը, նվիրված էր հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներին ու առկա խնդիրներին: Ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Վարդանյանը, Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը և այլք: Բանախոսներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձան ազգային ինքնության պահպանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ինչպես նաև սփյուռքահայությանը հուզող այլ հիմնախնդիրներին: Գիտաժողովին հաջորդեց մշակութային փառատոնը՝ երգի-պարի համույթների, հայ արվեստագետների և անհատ կատարողների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի հեղինակած «Արարատից Եվրոպա» փաստապատմագրական ֆիլմը: Միջոցառմանն, ի թիվս Բելգիայում բնակություն հաստատած հայերի և բելգիահայությունը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների, ներկա էին Գերմանիայից և Նիդերլանդներից ժամանած հայեր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |