«Հրապարակ». Վարդան Օսկանյանին ուզում են զրկել անձեռնմխելիությունից![]() 25 սեպտեմբերի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ ըստ ԱԺ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: «Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: Իշխանությունները, փաստորեն, այս և մնացած «հարակից» հարցերը փորձում են լուծել փուլային տարբերակով` չայրելով բոլոր կամուրջները: Ինչ վերաբերում է դատախազի միջնորդության քննարկմանը. եթե այն բերվի, ապա կքննարկվի եկող երկուշաբթի, ԱԺ նիստն սկսվելուն պես, քսան րոպեանոց ելույթներով հանդես կգան դատախազն ու Օսկանյանը, կլինեն հարցեր, քվեարկություն: Փաստացի, Հովիկ Աբրահամյանն այդ օրը մեծ առաքելություն ունի. սաունաներից, վետերոկներից, քյաբաբնոցներից իր տանիքի տակ է հավաքելու ՀՀԿ խիստ ինտելեկտուալ պատգամավորներին, որպեսզի ապահովի պատգամավորների թվի կեսից ավելի ձայն, որ Աղվան Գառնիկիչը «դատարկաձեռն» չհեռանա խորհրդարանից»,-գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |