«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի եղբոր պաշտոնանկությունը ծրագրվա՞ծ էր![]() 25 սեպտեմբերի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Գագիկ Բեգլարյանի եղբորը` Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հակոբ Բեգլարյանին ազատելուց հետո իշխանությունը գտել է նրան արժանի փոխարինողին: Երեկ կենտրոնի ղեկավար է նշանակվել Արա Գյուրջյանը, ով նախկինում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր: Տպավորություն է, թե Գնումների աջակցման կենտրոնը, որը 2011 թվականից զուտ տեխնիկական հարցերով է զբաղվում և հասարակական կազմակերպության կարգի մի կառույցի է վերածվել, Հայաստանի իշխանության արատների մաքրագործման հիմքն էր: Ավելին` այս նշանակումն այնքան արագ արվեց, որ տպավորություն ստեղծվեց, թե թեկնածուն վաղուց էր հայտնի, և այս պաշտոնանկությունը վաղուց էր ծրագրված»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |