Ըստ ՄԱԿ-ի, Սիրիայում սովի մատնված մարդկանց թիվը 250 հազարից հասել է 1,5 մլն մարդու

Ըստ ՄԱԿ-ի, Սիրիայում սովի մատնված մարդկանց թիվը 250 հազարից հասել է 1,5 մլն մարդու

PanARMENIAN.Net - Սովալլուկ սիրիացիների քանակը 250 հազարից հասել է 1,5 մլն-ի: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այս մասին նախօրեին հաղորդել են ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչները: Ըստ նրանց, կազմակերպության միջոցները չեն բավականացնում բոլոր կարիքավորներին սննդամթերքով ապահովելու համար` նրանց մեծ քանակության պատճառով:

Ավելի վաղ գործակալությանը հաջողվել էր 78 մլն դոլար հավաքել Սիրիայի բնակիչների համար` նրանց պարենամթերքով ապահովելու նպատակով, սակայն այդ ծախսերը հոգալու համար, անհրաժեշտ է լրացուցիչ 60 մլն դոլար:

Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի է չեն դադարում զինված բախումները: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհվել է ավելի քան 20 հազար մարդ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---