«Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետն ընդունել է իր մեղքը25 սեպտեմբերի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Սամվելյանը իրեն մեղավոր է ճանաչել, ինչից հետո իսկ նրա պաշտպանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով: Մեղադրող Տիգրան Հարությունյանն առաջարկել է Սամվելյանին դատապարտել վեց ամսվա ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Դատավոր Արմեն Վարդապետյանը նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 4-ը, երբ ամփոփիչ խոսքով հանդես կգա Վարդան Սամվելյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վարդան Սամվելյանը գնացել էր Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Ոստիկանությունը նրա մոտից հայտնաբերել էր զինամթերք: Դատական նիստը տեղի կունենա Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանն ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |