Հայաստանի ԱԱԽ աշխատակազմի բյուջեի կատարողականը 98,9 տոկոս է

Հայաստանի ԱԱԽ աշխատակազմի բյուջեի կատարողականը 98,9 տոկոս է

PanARMENIAN.Net - 2011 թվականի պետական բյուջեով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացվել է ընդամենը 344 մլն դրամ, որը բացառապես ուղղվել է «ԱՊՀ աշխատակազմի պահպանում» խորագրով ընթացիկ ծախսերի վրա: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Աժ-ում բյուջետային լսումների ժամանակ ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը: Ըստ նրա, 2011 թվականին ԱԱԽ աշխատակազմի բյուջեի կատարողականը 98,9 տոկոս է:

Արտաշես Ավոյանը հավելել է նաև, որ 2011թ. ԱԱԽ նոր պարտավորություննր չի ստանձնել և պետբույջեի հանդպե պարտքեր չունի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ շուրջ 44 մլն դրամ ծախսվել է արտերկիր գործուղումների վրա:

Ավոյանը պարզաբանել է, որ ԱԱԽ-ն համակարգում է մի քանի միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքը, որոնք համագործակցում են ՆԱՏՕ-ի, ԵՄ և ՀԱՊԿ հետ, ինչով էլ պայմանավորված է գործուղումների մեծ քանակը՝ նիստերին, համաժողովներին, նստաշրջաններին, սեմինարներին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---