Երևանի թիվ 71 դպրոցի տնօրեն. «Թող գան տեղում ստուգեն, միակ ճիշտ լուծումը դա կլինի»25 սեպտեմբերի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Իրական Հայաստան» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել՝ համաձայն որի, Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների ծնողները ուսումնական տարվա սկզբից մինչ օրս ստիպված են եղել ավելի քան 6000 վճարել դպրոցի և դասարանի այսպես կոչված «ֆոնդերի» համար: Նախաձեռնությունը կոչ է անում դպրոցի ղեկավարությանը, ինչպես նաև համապատասխան պետական մարմնի ներկայացուցիչներին պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ: Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը: Գայանե Դեմիրյանն ասաց, որ աղմուկից հետո կանչել է դասվարներին և զրուցել է նրանց հետ. « Նման գումար չի հավաքվել: 1000 դրամ հավաքել են այն 4 տետրերի համար, որոնք բոլոր աշակերտները և բոլոր դպրոցներում գնում են: Առաջին դասարանցիները անգլերեն չեն անցնում: Ծնողները արդեն քանի տարի է՝ խնդրում են, որ դասաժամեր տրամադրենք նաև առաջին դասարանցիներին: Նրանց խնդրանքով անգլերենի դասաժամ ենք անում, և դրա համար գնել են 400 դրամ արժողությամբ տետր, սրան գումարած 2 մաթեմատեկայի տետր, որը չենք ստացել»: Ըստ տնօրենի՝ դարձյալ ծնողների խնդրանքով, , ապահովել են դպրոցի ցերեկային լուսավորությունը. «Անցյալ տարի դպրոցը վերանորոգվել է, սակայն լուսավորությունը այնքան էլ լավ չէր: Ծնողները դասվարին են առաջարկել, նա էլ ինձ, որ փոխենք լույսերը, ես էլ չեմ մերժել: Ասել էին մենք ամեն ինչ կանենք, բերել են, փոխել են լույսերը»: Գայանե Դեմիրյանը փոխանցեց նաև, որ թե ինքը , թե դասվարները և թե ծնողները շատ են վրդովվել, որ այդքան լավ համբավ ունեցող դպրոցի մասին նման լուրեր են տարածում .«Այսքան աշխատանք ենք արել, վերջին շրջանում 76 սիրիացի ենք ընդունել, և այդքանից հետո մեկել նման բաներ են տարածում»: Տնօրենը վերջում հավելեց.« Թող գան տեղում ստուգեն, միակ ճիշտ լուծումը դա կլինի»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |