Կվերանորոգվեն Բակունցի տուն-թանգարանը, Արարատի և Գյումրիի գրադարանները

Կվերանորոգվեն Բակունցի տուն-թանգարանը, Արարատի և Գյումրիի գրադարանները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին:

Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար Ակսել Բակունցի տուն-թանգարանին անհապաղ հատկացնել 5 մլն դրամ, Արարատի մարզային գրադարանին` 7 մլն դրամ և Գյումրիի գրադարանին` 5 մլն դրամ, հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---