Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» համատեղ խաղաղապահ զորավարժություններին![]() 25 սեպտեմբերի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ երկրների` «Անխախտ եղբայրություն-2012»համատեղ խաղաղապահ զորավարժություններին: Զորավարժությունների նպատակներից է զանգվածային անկարգություններին դիմակայելու փորձի փոխանակումը: Զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-17-ը Ղազախստանում` «Իլիյսկիյ», «Շոշկալա» և «Բերեգ» ռազմական հրաձգարաններում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, առայժմ հստակ չի որոշվել, թե որքան հայ զինծառայողներ կմասնակցեն զորավարժություններին: Սպասվում է, որ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ երկրների զինվորական ստորաբաժանումները կմշակեն հարցեր, որոնք կապված են հակամարտող կողմերին առանձնացնելու, հաշտության պայմանները վերահսկելու, հումանիտար բեռներն ուղեկցելու և ահաբեկչական հարձակումները ետ մղելու հետ: Կկայանա նաև հակամարտության գոտի զինվորական տեխնիկայի, զենքի, պայթուցիկների անօրինական մուտքը կանխելու, կենսակարևոր օբյեկտների, զանգվածային անկարգություններին ընդդիմանալու փորձի փոխանակում: Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Նախ` տեղի կունենա միասնական հրամանատարության ձևավորման կազմակերպում, ապա կմշակվեն խաղաղապահական խնդիրների լուծման պրակտիկ հարցեր, հաղորդել են ՌԴ ՊՆ-ում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ ցամաքային զորքերի փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինը, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժություններին մասնակցելու է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ԶՈւ ավելի քան 1000 զինծառայող, հաղորդում է Ռոսբալթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |