Ադրբեջանը շատ է ուզում Թուրքիայի հետ համատեղ զորամիավորումներ ստեղծել25 սեպտեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Բաքվում առաջարկում են ստեղծել համատեղ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումներ: Առաջարկն արվել է երեքշաբթի Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի նիստում, ասել է կոմիտեի անդամ, միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը, հայտնում է «Թրենդը»: «Ստեղծվելով ջոկատի, գնդի կամ այլ կազմավորման տեսքով նրանք կկարողանան համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասել է Օրուջը: Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամները հավանություն են տվել այդ առաջարկին: «Կոմիտեի անդամներն ասել են, որ դա հնարավոր է անել առանց նոր օրենք ընդունելու, արդեն գոյություն ունեցող «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա»,-ասել է պատգամավորը: 2010թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլլահ Գյուլի կնքած «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն ընդհանուր առմամբ 23 գլուխ ունի, ներառյալ՝ «Ռազմաքաղաքական հարցեր և անվտանգության հարցեր», «Հումանիտար հարցեր», «Տնտեսական համագործակցության հարցեր» և այլն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |