Արցախի ֆուտբոլի հավաքականը Աբխազիայի հետ ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել

Արցախի ֆուտբոլի հավաքականը Աբխազիայի հետ ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Արցախի ֆուտբոլի հավաքականը Սուխումում ընկերական խաղ է անցկացրել Աբխազիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլ խփել, երկրորդում` հավաքականների երկրպագուներն ականատես եղան երկու գոլերի: Առաջինը հաշիվը բացեց Աբխազիան, իսկ խաղի վերջում հայ ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Սահակյանը:

Արցախի հավաքականի հետ Աբխազիա են մեկնել նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության անդամներ, պատգամավորներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---