Սիրիացի գրոհայինները պայթեցրել են կառավարական ուժերի շտաբի շենքը25 սեպտեմբերի 2012 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Դամասկոսում պայթեցվել է կառավարական ուժերի շտաբի շենքը, հաղորդում է Reuters-ը` հղելով իսլամական «Անսար-ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցչին: Խմբավորումն աջակցում է ապստամբներին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի հարավ-արևելքում` դպրոցի շենքում, որը օգտագործվել է որպես շտաբ անվտանգության ուժերի աշխատակիցների և կառավարամետ զորքերի կողմից: Ենթադրվում է, որ պայթյունի պահին շինությունում մի քանի զինվորական է եղել: Պայթյունի արդյունքում զոհվել են կառավարական ուժերի տասնայկ աշխատակիցներ, այդ թվում` մի գեներալ և երկու գնդապետ, հաղորդում է «Ալ-Արաբիան»: Պայթյունի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել միանգամից երկու խմբավորումներ` Դամասկոսի Հեղափոխական խորհուրդը և «Մուհամմեդ մարգարեի սերունդների բրիգադը»: Սակայն պետական ԶԼՄ-ներում զինվորական շտաբի պայթյունի մասին տեղեկություններ չեն հայտնվել: Սիրիայում արդեն մեկ ու կես տարի է չեն դադարում զինված բախումներն ապստամբների և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |