ԳԵՆԱԴԻ ԶՅՈՒԳԱՆՈՎ. ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆԵՐԿԱՅԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱԾՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Դժբախտաբար, ներկայիս Ռուսաստանի իշխանությունը Անդրկովկասում գործողությունների մտածված ռազմավարություն չունի: Այս մասին հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը: «Իսկ ինչ վերաբերվում է անդրկովկասյան մյուս երկրների ամերիկանամետ ուղղվածությանը, ապա այն չի բերի նրանց մեծ դիվիդենտներ: Զգալի ամերիկյան ներդրումներ տարածաշրջանը չի ստանա: ԱՄՆ-ին դա ուղղակի պետք չէ»,- նշել է նա: Մյուս կողմից, վստահություն է հայտնել Գ.Զյուգանովը, նույնիսկ այսօր, եթե Վրաստանում հնարավոր լիներ անցկացնել ազատ հանրաքվե, ապա բնակչության մեծամասնությունը կքվեարկեր Ռուսաստանի հետ միութենական հարաբերությունների վերականգնման օգտին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---