Մադոննան, կոչ անելով սատարել Օբամային, նրան մահմեդական է անվանել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Մադոննան Վաշինգտոնում իր համերգի ժամանակ կոչ է արել գալիք նախագահական ընտրություններում աջակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, սակայն նա սխալմամբ պետության ղեկավարին մահմեդական է անվանել: «Հիանալի է, որ մենք Սպիտակ տանն աֆրոամերիացի ունենք, որ մենք Սպիտակ տանն ունենք սևամորթ մահմեդական: Դա նշանակում է, որ այս երկրում հույս կա, ուստի աջակցեք այս մարդուն»,- աել է Մադոննան: Խոսելով այն մասին, որ Օբաման մահմեդական է, Մադոննան սխալ է թույլ տվել: Նրա ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ միջադեպը: Ինչպես բազմիցս հայտարարել է Սպիտակ տունը, նախագահը քրիստոնյա է, և, ավելին, ամեն օր աղոթում է: Ճիշտ է, Օբամայի հայրը և պապը իսլամ են դավանել, բայց նա մանկության մեծ մասն անցկացրել է Ինդոնեզիայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |