Հայկ Մակուչյանն առայժմ ուսումնասիրում է Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ հայցի մանրամասները![]() 26 սեպտեմբերի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը, ով Գուրգեն Մարգարյանի հետ Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հիմա ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլ դատարաններ Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու հետ կապված մանրամասները: «Հարցն առաջին հայացքից պարզ է թվում, բայց պահանջում է մանրամասն ուսումնասիրություն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Մակուչյանը նշել է, որ միանշանակ ցանկանում է դիմել դատարան, և հիմա հարցը միայն դիմելու ժամկետների մեջ է: Միաժամանակ, նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե երբ վերջնական որոշում կկայացվի դատարան դիմելու մասին, հայտարարելով, որ այս հարցին կարող են պատասխանել միայն այդ հարցով զբաղվող իրավաբանները: Նա նաև հավելել է, որ Հայաստանի պետական կառույցների կողմից նրան այս հարցում աջակցություն է ցուցաբերվում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |