Հայկ Մակուչյան. Ռամիլ Սաֆարովն ադրբեջանական կողմի համար արդեն «օգտագործված նյութ» է![]() 26 սեպտեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովն ադրբեջանական կողմի համար արդեն «օգտագործված նյութ» է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը, ով Գուրգեն Մարգարյանի հետ միասին Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Սաֆարովն ինձ համար բութ առարկա է, որին օգտագործել են: Ցավոք սրտի, այդ համակարգը բազմացնում է նման բութ առարկաներ»,- հայտարարել է նա: Մակուչյանը հերքել է նաև ադրբեջանական կողմի բոլոր պնդումները, որ Գուրգեն Մարգարյանը և նա իբր անարգել են ադրբեջանական դրոշը և վիրավորել Սաֆարովին: «Դա բացահայտ սուտ է»,- ասել է նա և հիշեցրել, որ դատարանում բոլոր վկաները հերքել են Սաֆարովի և նրա փաստաբանների պնդումները: Ինչ վերաբերվում է հանգուցյալ Մարգարյանին, ապա, Մակուչյանի խոսքով, նա իր հիշողության մեջ կմնա որպես արտասովոր բարի մարդ, ով միշտ ցանկացել է օգնել իրեն շրջապատող մարդկանց: Մակուչյանը նաև խորհուրդ է տվել արտասահման տարբեր միջոցառումների մեկնող հայերին զգոն լինել, անկախ նրանից, այդ միջոցառմանն ադրբեջանցի մասնակցում է, թե ոչ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |