Յուրա Մովսիսյան. «Կրասնոդարը» ցանկանում է յուրաքանչյուր հանդիպմանը լավ խաղ ցուցադրել

Յուրա Մովսիսյան. «Կրասնոդարը» ցանկանում է յուրաքանչյուր հանդիպմանը լավ խաղ ցուցադրել

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ընթացիկ սեզոնում 8 գնդակ է խփել 9 խաղերում, «Իզվեստիային» տված հարցազրույցում պատմել է խնդիրների մասին, որոնք կանգնած են ակումբի և անձամբ իր առջև:

«Ես սպասում էի, որ այս խաղաշրջանն ինձ համար ավելի լավ կդասավորվի, քան նախորդը: Ես արդեն վարժվել եմ թիմին: Ակումբակիցները, իրենց հերթին, ավելի լավ են զգում իմ ուժեղ կողմերը: Դրա հետ կապված չեմ կարող ասել, որ իմ առաջնորդ լինելն ինձ համար անակնկալ էր: Ինձ համար շատ հաճելի է, որ իմ գոլերով ես օգնում եմ թիմին հաղթել»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Մովսիսյանը խոստովանել է, որ երբեք իր առաջ կոնկրետ խնդիր չի դրել` խփել որոշակի քանակությամբ գնդակներ. «Ամենից վեր թիմի շահերն են և նրա հաջողությունը: Ռուսական առաջնությունում հարձակվողների մակարդակը բավական բարձր է, ուստի կարող եմ մի քանի ազգանուն նշել: Հատկապես առանձնացնում եմ Ալեքսանդր Կերժակովին, Սամուել Էտո’Օին և Էմանուել Էմենիկեին»:

Ֆուտբոլիստը նշել է, որ «Կրասնոդարը» ցանկանում է յուրաքանչյուր հանդիպմանը լավ խաղ ցուցադրել և նախորդից լավ արդյունք ցույց տալ: «Ես ապագայի համար դեռ ոչինչ չեմ որոշել: Ես գործող պայմանագիր ունեմ «Կրասնոդարի» հետ: Ես շատ եմ հարգում մեր երկրպագուներին, ուստի ակումբի խաղացող եմ և հույս ունեմ հետագայում ևս շատ օգուտ բերել թիմին»,- ասել է Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---