ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԼԱՅԿՈՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ17 մարտի 2005 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գերմանական «Լայկոս» հայտնի ընկերության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ ոլորտում միջազգային շուկայի պահանջները բավարարող մասնագետների պատրաստման գործընթացի ընդլայնմանն առնչվող հարցեր: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մտադիր են այստեղ ծրագրեր իրականացնել մոտակա 6 տարում: Այժմ «Լայկոսը» ուսումնական ծրագրեր է իրագործում Երեւանի Պոլիտեխնիկական եւ Պետական համալսարաններում: Կողմերը քննարկել են նաեւ հեռահաղորդակցային շուկայի կոմպոնենտներին` ենթակառուցվածքներին, իրավական դաշտի զարգացմանը եւ հանրապետությունում կապի վրա ծախսերի կրճատմանն առնչվող խնդիրները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |