Արմեն Աշոտյանը հաշվետու է եղել 2011թ. նախարարությանը հատկացված 116,49 մլրդ դրամի մասին26 սեպտեմբերի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին Հայաստանին հաջողվեց ամբողջությամբ անցնել կրթության 12-ամյա համակարգին, «որն այլընտրանք չունի»: Այդ մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, այդ ճանապարհին դեռևս կան դժվարություններ, որոնց լուծման ուղիները պետք է քննարկվեն ու կայացվեն գիտական մակարդակով, իսկ 12-ամյա կրթության ծրագիրը վերանայման կարիք ունի: Նախարարը հայտնել է, որ 2011 թվականին վերապատրաստում է անցել 8000 ուսուցիչ, իսկ ողջ ուսուչական կազմի վերապատրաստումն ու ատեստավորումը կավարտվի առաջիկա 5 տարում: Ինչպես հայտնել է պետական գերատեսչության ղեկավարը, 1,5 մլրդ խնայողությունների շնորհիվ կապիտալ վերանորոգվել է 9 ավագ դպրոց: Ներկայացնելով 2011թ. բյուջեի կատարողականը, նա հայտնել է, որ նախարարությանը հակտացվել էր 107,1 մլրդ դրամ կրթության ոլորտի և 9,390 դրամ գիտության համար, ինչը թույլ տվեց ապահովել կատարողկանը 99 տոկոսով: Աշոտյանը նաև հայտնեց, որ 2011թ. համակարգիչներով ապահովվել է 250 դպրոց՝ 2500 համակարգիչ: Տարրական դասարաններում ներառվել է նոր առարկա՝ շախամտ, ինչն աննախադեպ է: Ուսուցման միջին մասնագիտական համակարգում կատարվել է ուսումնական հաստատությունների օպտիմալացում, ուժեղացվել է վերահսկողությունը, փակվել են մի քանի մասնավոր բուհեր, սակայն, ոչ մի ուսանող չի տուժել: Ինչ վերաբերում է բարձրագուն կրթությանը, ապա 190 ուսանող ընդունվել է օտարերկրյա բարձրագույն հաստատություն, երկու անգամ ավելացել է Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը: Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, առավելապես անաչառ լինելով, նշել է, որ բարեփոխումները կրթության համակարգում մեծ թափ են ստացել և վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել այդ ոլորտում: Նա առաջարկել է ուշադրություն դարձնել կրթության համակարգում արժեհամակարգի ներդրմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |