Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հետ

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրվել է պայմանագիր: Ընկերական խաղը կկայանա ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին Երևանում: Մինչ այդ, Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում Երևանում կհանդիպի Իտալիայի ընտրանուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---