Ջիմ Կարիջիանիս. Նախագահական ընտրությունների առումով Արցախը կարող է օրինակ ծառայել մի շարք երկրների համար![]() 26 սեպտեմբերի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Կանադայի հայ մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում հասարակայնության հետ, որին մասնակցում էր նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը: Հանդիպման ընթացքում խորհրդարանականը, մասնավորապես, ներկայացրեց իր տպավորությունները հուլիսին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին, որոնց ինքը մասնակցել է որպես դիտորդ: Կարիջիանիսը նշեց, որ անց են կացվել բարձր մակարդակով ընտրություններ, և այդ տեսակետից Արցախը կարող է օրինակ ծառայել մի շարք երկրների համար: Պատգամավորի խոսքերով, ինքը ականատես է եղել մի պետական համակարգի, որը ձևավորված է լիարժեք և գործում է արդյունավետ: Հանդիպմանը ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ևս հանդես է եկել ելույթով, որից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին` կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ԼՂՀ-ում տիրող իրավիճակի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և նրան ներում շնորհելու հարցին: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը առավել սկզբունքային դիրքորոշում կմշակի ոչ միայն այդ փաստի, այլև ամբողջությամբ վերցրած` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ: Ադրբեջանական կողմի գործողությունները քննադատւթյան ենթարկեց նաև Ջիմ Կարիջիանիսը, խոստանալով շարունակել ջանքերը, որպեսզի Կանադայի քաղաքական շրջանակները ավելի տեղեկացված լինեն Արցախի և հանրապետությունում առկա իրավիճակի մասին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |