Պաղեստինի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ, սակայն նախապայմանով

Պաղեստինի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ, սակայն նախապայմանով

PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը պատրաստ է վերսկսել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները, եթե վերջինս համաձայնի դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումը: Այս մասին երեքշաբթի օրը մերձավորարևելյան կարգավորման հարցերով բանակցությունների ժամանակ հայտարարել է ՊԱՎ ներկայացուցիչ Սաիբ Արիկատը:

Արիտակի խոսքով, Աբբասը այս մասին հաղորդել է Նյու Յորքում ԱՄՆ հրեական համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցություններ տեղի չեն ունենում սկսած 2010թ սեպտեմբերից` Իսրայելի կողմից պաղեստինյան համարվող տարածքներում նոր բնակավայրերի կառուցման պատճառով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---