ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները, ինչպես նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներն այսօր ավարտում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Գորան Լենմարկերի զեկույցի նախագծի քննարկումը, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: Հայաստանի պատվիրակության կազմում են երկրի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը եւՀանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանվել Նիկոյանը: Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը Բաքվի ԶԼՄ-ներին հայտարարել է, որ ադրբեջանցի պատգամավորները գործադրելու են ամեն ջանք, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցում արտացոլվի ԵԽԽՎ-ում ընդունված Աթկինսոնի զեկույցի եւ բանաձեւի դրույթները, ըստ որոնց` Հայաստանը ճանաչվել Է որպես «օկուպանտ երկիր»: Հուլիսին Վաշինգտոնում անցկացվելու Է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստը, որտեղ եւ ներկայացվելու Է Լենմարկերի զեկույցը: Եթե վերոհիշյալ կետն ընդգրկվի զեկույցում, ապա, Իբրահիմովի ասելով, Հայաստանը «օկուպանտ երկիր» ճանաչելու բանաձեւը կարող է ընդունվել: Հայաստանի պատվիրակության անդամները ձգտում են թույլ չտալ այդ եւ չեզոքացնել Աթկինսոնի զեկույցի հետեւանքները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---