«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը տարվա կեսը եղել է գործուղման մեջ

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը տարվա կեսը եղել է գործուղման մեջ

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ամենաակտիվ ճանապարհորդող պատգամավորն է:

«Նա, օրինակ, 2011թ.՝ մեկ տարվա ընթացքում, ավելի քան 170 օր, ասել է թե՝ տարվա կեսը, եղել է գործուղման մեջ: Այս հարցում երկրորդ տեղում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ՝ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:

Մոտավոր հաշվարկներով Դ. Հարությունյանի գործուղումները տարեկան արժենում են 160-170 հազար եվրո, որը վճարվում է ՀՀ պետական բյուջեից: Մեզ հետ զրույցում Դ. Հարությունյանը չբացառեց, որ պատգամավորներից ամենաշատն ինքն է մեկնում գործուղումների: Սակայն դժվարացավ ասել, թե իր գործուղումների համար հարկատուների գրպանից որքան գումար է վճարվում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---