Ձերբակալվել է մեքսիկական «Լոս Սետաս» նարկոկարտելի առաջնորդը «Թալիբան» մականունով![]() 27 սեպտեմբերի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում ձերբակալվել է մեքսիկական «Լոս Սետաս» նարկոկարտելի առաջնորդներից մեկը՝ Իվան Վելասկես Կաբալյերոն «Թալիբան» մականունով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Կաբալյերոն թմրանյութերի հետ կապված հանցավոր շրջանակների պարագլուխների ցուցակում էր ընդգրկված, որը կազմել էր 2006թ. երկրի նախագահ Ֆելիպե Լադերոն՝ պատերազմ հայտարարելով թմրամաֆիայի դեմ: Նրա ձերբակալությանն աջակցելու համար հայտարարված էր 30 մլն պեսո (2,4 մլն դոլար) պարգև: Ենթադրվում է, որ «Լոս Սետասը» մեղսակից է 131 կալանավորների փախուստին Պիեդրաս Նեգրասի բանտից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |