2014թ Թաիլանդը կարող է պատրաստ լինել ընդունել Formula-1 մրցավազքը

2014թ Թաիլանդը կարող է պատրաստ լինել ընդունել Formula-1 մրցավազքը

PanARMENIAN.Net - Թաիլանդը կարող է պատրաստ լինել ընդունել Formula-1 մրցավազքը արդեն 2014թ: Այս մասին հայտարարել է այդ երկրի սպորտային գերատեսչության ղեկավար Կանոկֆանդ Չուլակասեմը:

Bangkok Post-ի տեղեկատվության համաձայն, պաշտոնյան, ով Սինգապուրում հանդիպել է Formula-1-ի պրոմոուտեր Բեռնի Էքքլսթունի հետ, ասում է, որ պայմանագիրը համաձայնեցվել է, սակայն ընդգծել է, որ դետալները, ինչպես նաև մրցավազքի անցկացման գումարը, առայժմ չեն հստակեցվել:

«Լինելու է փողոցային մրցավազք, ինչպես Մոնակոյում և Սինգապուրում: Այս Գրան-պրին գիշերային կլինի, ինչպես Սինգապուրում»,-հայտարարել է Չուլակասեմը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---