Լույս է տեսնում անվանի բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի առաջին վեպը մեծահասակների համար27 սեպտեմբերի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր լույս է տեսնում հայտնի բրիտանացի գրող, «Հարի Փոթեր» գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի առաջին վեպը մեծահասակների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մռայլ կատակերգություն» ժանրին պատկանող գիրքը կկրի «The Casual Vacancy» («Պատահական վականսիա») անվանումը: Little, Brown & Co հրատարակչությունը հայտարարել է, որ վեպը լույս կտեսնի այս տարվա սեպտեմբերի 27-ին ողջ աշխարհում թղթային և էլեկտրոնային ձևաչափերով: Նոր գրքի շնորհանդեսը տեղի կունենա Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու անվան սրահում (Queen Elizabeth Hall) հինգշաբթի երեկոյան: Գրողը կընթերցի գրքից հատվածներ, կպատասխանի լսարանի հարցերին և ինքնագրեր կբաժանի: Հոկտեմբերի սկզբին Ռոուլինգը կներկայացնի իր նոր վեպը Չելտնեմի գրական փառատոնում: Գրքի գործողությունները ծավալվում են առաջին հայացքից իդիլիական Պեգֆորդ անգլիական տեղանքում, որտեղ պառակտում է տեղի ունենում ծխական խորհրդում ընտրությունների պատճառով: Ստեղծագործությունը սկսվում է հայտնի մարդու անսպասելի վախճանից, ինչը ցնցում է տեղի բնակիչներին: Պեգֆորդը վերածվում է պատերազմական իրավիճակում գտնվող քաղաքի, որտեղ հարուստ մարդիկ պայքարում են աղքատ բնակչության հետ, ծնողները վիճում են երեխաների հետ, կանայք՝ ամուսինների: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |