ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Լիբանանի հայ համայնքը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում է միջոցառումների կազմակերպման Կոմիտեն: Այդ տարեդարձը առիթ կհանդիսանա Ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Արեւմտյան Հայաստանի իրենց պատմական հողերի վրա հայերի իրավունքների վերականգնմանն ուղղված ջանքերի միավորման եւ ավելի արդյունավետ աշխատանքի համար: Միջոցառումների կազմակերպման համար ստեղծվել է Կոմիտե, որում կընդգրկվեն հայկական կրոնական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---